Սոցիոլոգներն ու մարդկանց վարքագծի հետազոտությամբ զբաղվող մասնագետները հայտարարում են, որ արձակուրդի երկարատեւ բացակայությունը կարող է աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը զրոյի հասցնել:

Ըստ Svopi-ի՝ մասնագետները նշել են, որ որքան երկար է արձակուրդը, այնքան մեծ է աշխատանքի վերադառնալու ցանկությունը:

Մեր օրերում մարդիկ նորմալ են համարում «հանուն աշխատանքի ապրելու» սկզբունքը: Սակայն փորձագետները հակառակն են պնդում: Մշտապես նման կենսակերպ վարելու դեպքում աշխատանքի արդյունավետությունը նվազում է, հետընթացի հավանականությունը՝ մեծանում: Աշխատամոլները գրեթե ժամանակ չեն ունենում ժամանցի եւ արձակուրդի համար, իսկ եթե ունենում են, նախընտրում են այդ ժամանակը նույնպես աշխատանքի վրա վատնել:

Մասնագետները կարծում են, որ նման մարդիկ չգիտեն հանգստանալ: Նրանք նաեւ կարծում են, որ հաճախ աշխատակիցների նման պահվածքի մեղավորը գործատուներն են, որոնք անձնակազմին սովորեցնում են աշխատել առանց հանգստի: Փորձագետները խորհուրդ են տալիս վերանայել այս քաղաքականությունն ու աշխատամոլներին երկարատեւ արձակուրդ տրամադրել: