Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ էվոլյուցիայի հետեւանքով ապագայում ձկների շատ տեսակներ ցամաքում կապրեն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The American Naturalist ամսագրում:

Ըստ Planet- today-ի՝ էվոլյուցիայի տեսություններից մեկն ասում է, որ կենդանի ամեն ինչ սկզբում ջրում է եղել: Գոյություն ունի Blennies անունով ձկան տեսակ, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է դուրս գալ ջրից եւ ցամաքում ապրել:

Գիտնականները երկար ժամանակ հետեւել են այս ձկներին եւ պարզել, որ Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկի հարեւանությամբ Blennies ձկները կարող են վտանգավոր գիշատիչների զոհ դառնալ: Գիտնականները հանգել են եզրակացության, որ հեռավոր ապագայում ջրային շատ կենդանատեսակներ ցամաք դուրս կգան՝ նոր սնունդ փնտրելու, ինչպես նաեւ գիշատիչներից խուսափելու համար:

Հնարավոր է՝ նման տեսակների վրա կազդի նաեւ համաշխարհային բնապահպանական իրավիճակի փոփոխությունը: