Սիցիլիայի արքեպիսկոպոս Միկելե Պեննիզին հրապարակել է դեկրետ, որը արգելում է կազմակերպված հանցավոր խմբերին մասնակցել կնունքների սրբազան արարողությանը ու դառնալ կնքահայր։
Արքեպիսկոպոսը նշել է, որ մաֆիոզիները «կնքահայր» բառը օգտագործում են իրենց արարքներին որոշակի «պատկառանք» հաղորդելու համար։ Բայց իրականում կազմակերպված հանցավորության աշխարհն ու եկեղեցին, նրա խոսքով, «լրիվ անհամատեղելի են»։
Մոնրեալի արքեպիսկոպոսարանը, որտեղ ծառայում է Միկելե Պեննիզին, ներառում է նաեւ Կոռլեոնե գյուղը, որտեղ ծնվել էր Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի ո ւ Ֆրենսիս Կոպոլայ համանուն ֆիլմի հերոսը։
Անցած ամիս սիցիլիացի արքեպիսկոպոսը իր թեմի հոգեւորականներից մեկին քննադատել էր այն բանի համար, որ նա թույլատրել էր հայտնի մաֆիոզի Տոտո Ռիինային դառնալ իր որդու կնքահայրը։
Պեննիզին մի քանի տարի առաջ սպառնալիքներ էր ստացել հանցավոր խմբավորումներից, քանի որ արգելել էր գանսգտերներին եկեղեցի մտնել։ Փոխարենը նա շեշտել էր, որ եկեղեցու դռները բաց են այն գանգստերների համար, որոնք պատրաստ են անկեղծորեն ապաշխարել։




























