Թերեզա Մեյը ԿՕԲՐԱ կառավարական արտակարգ կոմիտեի շտապ նիստ է գումարել, հայտնել են Դաունինգ սթրիթից։

Խորհրդակցությունը գումարվել է բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Հայտնում են առնվազն 10 տուժածների ու 2 զոհերի մասին։ Անհայտ անձը դրանից հետո փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել է ոստիկանին։ Որից հետո ոստիկանները կրակ են բացել։ Հարձակվողը սպանվել է։ Վիրավորում է ստացել երեք ոստիկան։