Մահացել է այն ոստիկանը, որը Լոնդոնում ահաբեկչության ժամանակ դանակահարվել էր, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Հայտնում էին առնվազն 10 տուժածների ու 2 զոհերի մասին։ Անհայտ անձը դրանից հետո փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր ոստիկանին։ Որից հետո ոստիկանները կրակ են բացել։ Հարձակվողը սպանվել է։ Վիրավորում էր ստացել երեք ոստիկան։




























