Սկանդինավյան SAS ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մյունխենի օդանավակայանում ՝ շարժիչներից մեկի հետ ծագած խնդիրների պատճառով, հայտնում է «Ռոյթեր»-ը։

Boeing 737-ը Մյունխենից Օսլո էր ուղեւորվում։ Թռիչքից 10 րոպե հետո անձնակազմը հայտնաբերել է ձախ շարժիչի անսարքություն։ Օդանավը կմնա Մյունխենի օդանավակայանում տեխզննում անցնելու համար։ Օդանավում 119 ուղեւոր ու անձնակազմի հինգ անդամ կային։