Երեւանում Նկարիչների միության շենքում մարտի 24-ին բացվել է «Ավելի սերտ միություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված է Հռոմեական համաձայնագրերի կնքման 60-ամյակին։

ՄԻջոցառումը կազմակերպել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Իտալիայի դեսպանատունը։

Իր ելույթում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է «Հռոմեական համաձայնագրերը վառ օրինակ են, թե ինչպես կարող է թղթի կտորը փոխել պատմության ամբողջ ընթացքը։ Այդ համաձայնագրերը սահմանել են հետեւյալ սկզբունքները ամբողջ եվրոպական ուղու համար՝ խաղաղություն, համերաշխություն, բարգավաճում, հավասարություն ու հանդուրժողականություն»։

60 տարի առաջ, 1957-ի մարտի 25-ին, Հռոմում դրվել է մեզ հայտնի Եվրոպայի հիմքը։ Հռոմեական համաձայնագրերով՝ Եվրոպական տնտեսական միության ու Եվրատոմի մասին համաձայնագրերով ստեղծվել է միասնական շուկա, որը ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժը։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մարտի 25-ից 27-ը։