Ֆրանկի օգտին եվրոյից հրաժարվելը բացասաբար կազդի ֆրանսիացիների գնողունակության վրա: Reuters-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Կենտրոնական բանկի նախագահ Վիլերոյ դը Գալոն:
«Ոմանք ցանկանում են հեռանալ ԵՄ-ից: Նրանք թող ֆրանսիացիներին ապացուցեն, որ այդպես ավելի լավ կլինի... Նրանք չեն կարող դա անել: Ֆրանկին վերադարձը կնվազեցնի գնողունակությունը, սահմանների փակումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման»,- հայտարարել է Օլանդը:
ԿԲ-ի ղեկավարի կարծիքով՝ եվրոյից հրաժարվելը 20%-ով ազգային արժույթի արժեզրկումը նշանակում է, որ ներկրվող ապրանքների գինը կավելանա: Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունը Ֆրանսիային թույլ տվեց ցածր տոկոսադրույքով պարտք վերցնել, ինչի արդյունքում հնարավոր եղավ տարեկան 30-60 մլրդ եվրո խնայել, իսկ ԵՄ-ից դուրս գալու դեպքում դա չի լինի:


























