18 թալիբ զինյալ վայր է դրել զենքը ու հանձնվել Աֆղանստանի իշխանություններին, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարխար նահանգի կառավարության հայտարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության ջանքերով այդ 18 զինյալները հայտնել են, որ հաժարվում են բռնությունից ու միացել են համազգային խաղաղ գործընթացին։
Ջելալաբադ քաղաքում կայացած արարողության ժամանակ թալիբ հրամանատարներից մեկը Աֆղանստանի անվտանգության մարմիններին է հանձնել զենքը, այդ թվում 2 հրթիռային սարքավորումներ, նաեւ ԱԿ-47 ինքնաձիգերի մեծ քանակություն։
Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ 2010-ից սկսած՝ 10 հազար թալիբ զինյալ է վայր դրել զենքը ու միացել խաղաղ գործընթացին, սակայն թալիբական զինված խմբավորումները հերքում են դա։




























