ԱՄՆ-ն բոյկոտում է միջուկային զենքի արգելքի թեմայով ՄԱԿ ԳՎ-ում համաժողովը։Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիյոն։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կհայտնվի այն տասնյակ երկրների շարքում, որոնք որոշել են բոյկոտել այս համաժողովը։
«Դուք կտեսնեք, որ մոտ 40 երկրներ ներկա չեն լինի ՄԱԿ ԳՎ այսօրվա համաժողովին։ Դրանք այն երկրներն են, որոնք համարում են, որ մեր ժամանակներում մենք կցանկանայինք հրաժարվել միջուկային զենքից, բայց պետք է անկեղծ ասենք, որ այդ դեպքում չենք կարողանա պաշտպանել մեր ժողովուրդները, եթե թույլ տանք, որ վատ դերակատարները ունենան այդ զենքը, իսկ մենք, ձգտելով խաղաղության ու անվտանգության, հրաժարվենք դրանից»,- ասել է նա։
Դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ-ը բանաձեւ է ընդունել համաժողով գումարելու մասին, որպեսզի «բանակցեն միջուկային զենքի արգելքի մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի շուրջ, որը կհանգեցնի դրա ամբողջական վերացման»։ ԱՄՆ-ն դեմ էր հանդես եկել, բայց Նյու Յուրքում այնուամենայնիվ մարտի 27-ից մեկնարկել է հնգօրյա համաժողովը։
«Որպես մայր, որպես դուստր՝ ես իմ ընտանիքի համար բնականաբար ուզում եմ աշխարհ, որտեղ չի լինի միջուկային զենքի, բայց մենք պետք է իրատեսական լինենք»,- նշել է Հեյլին։ «Կա արդյո՞ք որեւէ մեկը, որը համարում է, որ Հյուսիսային Կորեան կհամաձայնի միջուկային զենքի այդ արգելքին»։




























