78 տարեկանում Հավանայում մահացել է Ֆիդել ու Ռաուլ Կաստրոների կրտսեր քույր Ագուստինան, գրում է Nuevo Herald թերթը։

«Նա մահացել է երեկ առավոտյան։ Շատ հիվանդ ու թուլացած էր»,- հայտնել է պարբերականին Խուանիտա Կաստրոն, Ագուստունիայի քույրը։ Խուանիտայի խոսքով քույրը տառապում էր հետվիրահատական բարդացումներից՝ կոնքոսկրի կոտրվածքից հետո։

Ագուստինա Կաստրոն ապրել է Հավանայում իր դստեր՝ Լինա Ռոդրիգեսի հետ։ Նրա երկու որդիները՝ Անխելն ու Սիլվիոն ապրում են Օռլանդոյում։ Նրանք Կուբա են ժամանել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար։