Բրիտանական ոստիկանությունը կապ չի գտել Վեսթմիսթերում ահաբեկչություն իրականացրած Հալիդ Մասուդի ու «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման միջեւ։
Ավելի վաղ ԻՊ-ն պատասխանատվություն էր ստանձնել Վեսթմիսթերում տեղի ունեցած հարձակման համար։ Սակայն բրիտանական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր, որ առայսօր չի ապացուցվել ահաբեկչի կապը ԻՊ-ի կամ Ալ Կաիդայի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրիտանիայի քաղաքացի 52-ամյա Հալիդ Մասուդը Լոնդոնի կենտրոնում մեքենան վարել էր հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանների վրա։ Ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 4 մարդ։




























