ԿԲ-ի դրույքների հետագա նվազեցումը անցանկալի է տնտեսության համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը Reuters–ի ն տված հարցազրույցում։

ԿԲ-ն դեռ 2015-ի օգոստոսին էր սկսել նվազեցնել դրույքը, սպառողական պահանջարկի տնտեսության դանդաղման դեմ պայքարելու համար։ Այդ ժամանակվանից վերաֆինանսավորման դրույքը 10․5 տոկոսից իջել է 6 տոկոսի։

2017-ի փետրվարին գրանցվել է 0․9 տոկոսի գնանկում, 2016-ի փետրվարին 1․4 տոկոսի համեմատ։ Արդյունքում 12 ամսյա գնաճը  բացասական է ստացվել՝ մինուս 0․2 տոկոս։

Եթե ԿԲ-ն տեսնի, որ գնաճի նպատակային ցուցանիշից շեղումների ռիսկերը աճում են, կօգտագործվեն բոլոր միջոցները գների կայունությանն աջակցելու համար, ասել է Ջավադյանը։

Նրա խոսքով, մոտակա ժամանակներս գները մնալու են ցածր։ 12 ամսյա գնաճը աստիճանաբար կբարձրանա մինչեւ նպատակային 4 տոկոս՝ 2019-ի սկզբին։ 2017-ին 12 ամսյա գնաճը ակնկալվում է 0․6 տոկոսի սահմանում, իսկ 2018-ին՝ 2․2 տոկոսի ( կանխատեսումը վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ)։

Նման աստիճանական բարձրացումը ապահովում է տնտեսության հավասարակշռությունը՝ նվազագույն բացասական հետեւանքներով, հայտնել է նա։

Այս տարի տնտեսական աճն ակնկալվում է 2․2-3․2 տոկոսի սահմանում։