Շրջաններում կիսակառույց շինություններից պետք է կացարաններ կառուցվեն սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Այս մասին մարտի 30-ին Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դրա հետ կապված՝ նա քաղաքաշինության պետկոմիտեին հանձնարարել է երկու ամսում ներկայացնել դրանց կառուցման եւ բնակելի հաստատությունների վերածվելու հնարավոր ժամկետները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը, ինչպես նաեւ տեղական իշխանական մարմիններին Կարապետյանը հանձնարարել է մեկ ամսում հավաքել ու ներկայացնել ծանր կացարանային պայմաններում բնակվող ընտանիքների տվյալները։




























