Վարչապետի հայտարարությունները 3.2 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավելու մասին հիմնավորված են: Մարտի 30-ին` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Այս ներդրումների համար արդեն ընկերությունների երաշխիքներ կան, որոնք պատրաստվում են ներդրումներն իրականացնել, հավելեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր առաջիկա տարիներին 3.2 մլրդ ներդրումներ ներգրավելու հնարավորության մասին: Դրանցից 830-840 մլն-ը նախատեսվում է ընթացիկ տարում: