Հյուսիսային Կորեան արձակել է Scud տեսակի հեղուկ հրթիռ, որը անցել է նշված հետագծի միայն մի մասը։ Այս մասին հայտնում է Reuters –ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։
«Հիմա մենք վստահ ենք, որ դա եղել է տեսակի հրթիռ, որը դուրս է եկել հսկողությունից, անցնելով նշված հետագծի միայն մի մասը»,- ասել է աղբյուրը։
Հյուսիսային Կորեան ապրիլի 5-ի լուսաբացին բալիստիկ հրթիռներ է արձակել Սինպխո բնակավայրի տարածքում։ Սեուլից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հրթիռը անցել է մոտ 60 կմ ու ընկել Ճապոնական ծովի մեջ։




























