Կառավարությունը նախատեսում է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման եւ գերեզմանի բարեկարգման նպատակով Վլադիմիր Մսրյանի որդի Արման Մսրյանին տրամադրել  2,27 մլն դրամ (6,3 հազ. դոլար):

Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանի հուշատախտակի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով Պավել Գերասիմի Լիսիցյանի ժառանգներին կհատկացվի 342 հազ. դրամ (մոտ 950 դոլար):

Գումարները կտրվեն կառավարության պահուստային ֆոնդից։