Ամերիկյան սենատը քվեարկության արդյունքներով հաստատել է Նիլ Գորսաչի թեկնածությունը ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ,հայտնում է C-SPAN–ը։

Քվեարկության արդյունքներով, 54 մարդ կողմ է քվեարկել, 45 սենատոր՝ դեմ ։

Ապրիլի 6-ին ԱՄՆ սենատի դեմոկրատները արգելափակել էին Գորսաչի թեկնածության հաստատումը։

Սովորաբար թեկնածության հաստատման համար անհրաժեշտ է սենատում ստանալ 100 ձայնից 60-ը։

Այդուհանդերձ, սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը օգտվել է nuclear կոչվող մեխանիզմի հնարավորությունից, որպեսզի քվեարկության ժամանակ անհրաժեշտ լինի ընդամենը ձայների պարզ մեծամասնությունը։

Գորսաչը մինչ այդ վերաքննիչ դատարանի դատավոր էր Կոլորադոյում։