Լիբանանյան «Հըզբոլահ» շարժումը սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ հարվածն անվանել է «հիմար քայլ», հայտնում է «Ռոյթեր»-ը
«Հըզբոլահը» համարում է, որ այդ միջադեպը կարող է «հսկայական ու վտանգավոր լարվածություն» առաջացնել Մերձավոր արեւելքում։
«Հըզբոլահը» սիրիական ճգնաժամի գրեթե սկզբից պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ։ Շարժման ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, որ սիրիական կառավարությանն են սատարում արմատականների դեմ պայքարում, այդ թվում հանուն լիբանանա- սիրիական սահմանների պաշտպանության ու Լիբանան զինյալների ներթափանցման կանխման ։




























