Հարավաֆրիկյան Պրետորիա քաղաքի հազարավոր բնակիչներ հանրահավաքի են դուրս եկել պահանջելով երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի հրաժարականը, փոխանցում է Ruptly–ն։

Բնակիչները դժգոհ են, որ իշխանությունները չեն ստուգում կառավարության անդամների կոռումպացվածության մասին հաղորդագրությունները։ Ցուցարարների անվտանգությունն ապահովում էին մեծաքանակ ոստիկանները, եւ հանրահավաքը հանգիստ է անցել։ Նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաեւ Յոհանեսբուրգում, Քեյփթաունում ու Դուրբանում։