Սիրիայի քաղաքական կարգավորման մասին ԱՄՆ կոչերը երեսպաշտություն են այդ երկրի վրա ռազմական հարվածներ հասցնելուց հետո, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօրվա կոչերը՝  առաջ մղել քաղաքական կարգավորման գործընթացը, երեսպաշտական են։ Ռազմական հարվածներից հետո, ցավոք դա այդպես է»,- ասել է Սաֆրոնկովը ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։

«Այդ ոլորտում Աստանայի, Ժնեւի հարթակներում վերջերս տեսանելի դրական տեղաշարժեր կային։ Ի՞նչ նպատակներով եք դուք առաջնորդվել, երբ խաթարում էիք այդ առաջընթացը, որը ի դեպ, ամենեւին էլ ձեր շնորհիվ չէ ապահովվել»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։