Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը համարում է, որ Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած հարձակումը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Երկրների ներքին խնդիրները լուծվում են երկխոսությամբ, այլ ոչ թե ռմբակոծություններով, այս գործողությունը սպառնում է միջազգային անվտանգությանն ու ամբողջ աշխարհի խաղաղությանը»,- գրել է Մորալեսն իր Twitter միկրոբլոգում։

Բոլիվիայի առաջնորդի կարծիքով, ԱՄՆ-ի տվյալ գործողությունները խախտում են ՄԱԿ հիմնարար սկզբունքները։ «Միակողմանի գործողությունները կայսերական են, ԱՄՆ-ին չի հետաքրքրում միջազգային իրավունքը, երբ իրեն ձեռնտու է՝ նա անտեսում է ՄԱԿ-ը»,- գրել էր Մորալեսը։