Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման մասին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն ուժի մեջ է մնում։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտնել են ամերիկյան պաշտոնատար անձինք։
Նրանք հավաստիացնում են, որ ԱՄՆ զինվորականները կապվել են իրենց ռուս գործընկերների հետ Սիրիայում ավիաբազայի վրա հրթիռակոծությունից հետո։
Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ ռուս դիվանագետները ամերիկյան կողմի հետ շփումներ ունեցել են։
«Ամերիկյան կողմի հետ մենք կապ ունեցել ենք։ Նման շփումները ըստ էության կանոնավոր բնույթ ունեն ու իրականացվում են տարբեր մակարդակների վրա։ Բայց այսօր, իհարկե մենք կենտրոնացել ենք այն հայտարարությունների ու այն հրապարակային արձագանքի վրա, որը դուք լսել եք»,- ասել է նա։




























