ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին հասցեագրված իր ավանդական ուղերձում ասել է, որ ձեւավորելով ռազմական ու տնտեսական միություններ, ինքը ձգտելու է ուժեղացնել երկիրը, քանի որ ուժեղ Ամերիկան բարիք է ամբողջ աշխարհի համար։

«Տնտեսական եւ ռազմական հարցերում մենք հասկանում ենք, որ ուժեղ Ամերիկան ամբողջ աշխարհի շահերից է բխում։ Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է, որ միջազգային գործընկերությունն ուժեղացնելիս մենք երաշխավորենք, որ այդ գործընկերությունները ամերիկացիների համար իրական արդյունքներ ապահովեն»,- ասել է Թրամփը։