Դանիայի կառավարությունը հանդես է եկել երկրի օրենսդրությունը փոխելու նախաձեռնությամբ, որ պահպանի «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն արգելելու իրավունքը՝ պայմանավորված արտաքին քաղաքականության եւ անվտանգության հետ կապված մտահոգություններով, փոխանցում է «Ռոյթեր»-ը՝ վկայակոչելով էներգետիկայի եւ կլիմայի նախարար Կրիստիանա Լիլեխոլտին:

«Մենք ցանկանում ենք անվտանգության եւ արտաքին քաղաքականության տեսակետից այո կամ ոչ ասելու հնարավորություն ունենալ»,- հայտարարել է նախարարը:

Նա նշել է, որ «անչափ դրական» է գնահատել ԵՄ-ի հարցումը ՌԴ հետ բանակցություններ վարելու մանդատ տրամադրելու մասին: Դանիայի ջրատարածքում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մասին հայտարարությունը, որը իշխանությունները երկուշաբթի են ստացել, կքննարկվի գործող կանոնների հիման վրա, հավելել է նա: