Արարատի մարզի Մրգանուշ համայնքում քամու հետեւանքով վնասված ջերմոցային տնտեսությունը Ծատուրյանները վարկով էին հիմնել: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Մանվել Սարգսյանը:

«Մեր գյուղի բնակիչներից Վահագն Ծատուրյանը վարկով ջերմոց էր կառուցել, նոր էր ավարտել կառուցումը, դեռ չէր սկսել շահագործել, երբ քամին գետնին հավասարեցրեց ջերմոցը»,- ասաց գյուղապետը:

Մանվել Սարգսյանի խոսքով, Ծատուրյանները 2 մլն 200 հազար դրամ էին ծախսել ջերմոցային տնտեսության կառուցման համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում քամուց ամբողջությամբ վնասվել է 1 ջերմոցային տնտեսություն՝ մոտ 600 քմ: Մանվել Սարգսյանը հայտնեց, որ այժմ քննարկվում է հարցը, թե կլինի փոխհատուցում, թե ոչ: