Եվրամիության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնակցությամբ Ներդրումային հիմնադրամը, հնարավոր է, Հայաստանում գործի մինչեւ 2017 թվականի վերջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:
Հիմա ԵՄ-ը եւ ՎԶԵԲ-ը ապագա հիմնադրամի համար մենեջեր են փնտրում: Ապագա մենեջերը կընտրի նոր պոտենցիալ գործընկերներին:
Հիմնադրամի կապիտալը կկազմի նվազագույնը 25 մլն դոլար, իսկ առավելագույնը կարելի ենթադրել՝ 40 մլն: Ամեն ինչ կախված կլինի գործընկերների հնարավորություններից, նշեց Աճեմյանը:
«Կորպորատիվ ֆինանսական շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընկերությունները ոչ միայն վարկերի կարիք ունեն: Կարծում եմ, որ Հայաստանում մեծ թվով ընկերություններ կլինեն, որոնք կհամապատասխանեն բաժնետիրական ներդրումների չափանիշներին»,- նշեց նա:
Ներկայումս Եվրամիությունը պատրաստվում է հիմնադրամում 15 մլմ եվրո ներդնել, ՎԶԵԲ-ը՝ 5 մլն:



























