ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 11-ին, կազմել է 486.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.13 դրամ (աճել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 603.47 դրամ (աճել է 1.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 280.34 դրամ, ոսկի՝ 19,533.97 դրամ, պլատին՝ 14,688.95 դրամ։
Ապրիլի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել:



























