2014-ի հունիսից մինչեւ 2017-ի հունիս Հայաստանը ԱՄՀ-ից մոտ 110 մլն դոլար կստանա։ Այս մասին ապրիլի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին, մեկնաբանելով Extended Fund Facility վարկային ծրագիրը։
Ծրագիրը կավարտվի 2017-ի հունիսին ու նախատեսում է մոտ 110 մլն դոլարի վարկի փոխանցում Հայաստանին։ Սամիեին դրական է գնահատել այդ միջոցների ծախսման վերաբերյալ իրականացված աշխատանքը։
Սամիեին չի նշել, արդյոք Հայաստանի իշխանությունները պատրաստ են նոր վարկ վերցնել ԱՄՀ-ից, բայց նկատել է, որ «եթե Հայաստանը բաց թողնի շահավետ պայմաններով վարկեր վերցնելու հնարավորությունը, դա ոչ բարենպաստ կլինի երկրի համար»։




























