ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի հետ հուշագրի ստորագրումը։ Այդ մասին որոշումն ընդունվել է ապրիլի 13-ին տեղի ունեցած նախարարների կաբինետի նիստի ժամանակ։
Կառավարությունը խոստանում է օգնել ներդրողների իրացնել ծրագրեր զբոսաշրջության, էներգետիկայի, լեռնահանքային, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ վերամշակվող արդյունաբերության ոլորտներում։
Նշենք, որ Ակումբի ներդրողների շարքում են հայկական ծագում ունեցող արտասահմանյան ձեռնարկատերերը, այդ թվում՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։




























