Հայաստանի ֆերմերները պետք է պրոֆեսիոնալ լինեն: ՀՀ կառավարության ապրիլի 13-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ երկար տարիներ պետությունը կարծում էր, որ ֆերմերներին պետք է միայն օգնություն ցուցաբերել, իսկ մնացյալ հարցերն ինքը կլուծի: Բայց կյանքը ցույց տվեց, որ ֆերմերներին պետք է սովորեցնել:
«Բայց սովորեցնելն էլ չպետք է ինքնահոսի թողնել: Սովորեցնում ենք նրանց, սովորեցնում, իսկ ի՞նչ արդյունք են ստանում: Մենք պետք է մշտապես հետեւենք, թե այդ գիտելիքներն ինչպես են կիրառում գործնականում: Մենք պետք է պրոֆեսիոնալ ֆերմերների խավ ստեղծենք՝ ֆերմերների հատուկ ջոկատ: Հենց հատուկ ջոկատ: Տեղեկացրեք, թե ինչպես են նրանք աճում, քանիսի աչքերն են ուրախությունից փայլում»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց վարչապետը:




























