Չինաստանի հետ հարաբերություններում բալանսի մեծ դեֆիցիտը միշտ առաջացնում է ԱՄՆ-ի ցավագին արձագանքը, բայց փետրվարին Չինաստանի օգտին սալդոն կրճատվել է միանգամից 28 տոկոսով։ Չինաստանի Առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սուն Ցզիվենը, մեկնաբանելով փետրվարյան ցուցանիշները, հայտնել է, որ չինական կողմը «չի ձգտում դրական սալդոյի»,փոխանցում է «Սինհուան»։
«Տնտեսական կառուցվածքը, արտադրության մրցունակությունը ու դրա միջազգային բաշխումը այն է , ինչից ի վերջո կախված է երկու երկրների միջեւ առեւտրային դիսբալանսը»,- շեշտել է նա։
Ըստ չինական կողմի վիճակագրության, չին- ամերիկյան ապրանքաշրջանառության ծավալը փետրվարին աճել է տարեկան կտրվածքով 7 տոկոսով՝ հասնելով 33․01 մլրդ դոլարի։ Ընդ որում Չինաստան արտահանումը ավելացել է 37․9 տոկոսով, հասնելով 11․29 մլրդ դոլարի, մինչդեռ Չինաստանից ներմուծումը նվազել է 4․2 տոկոսով՝ հասնելով 21․71 մլն դոլարի։ Այսպիսով, Չինաստանի օգտին սալդոն կազմել է 10․42 մլրդ դոլար, կրճատվելով 28 տոկոսով։
Նման միտումը հաստատում են նաեւ ԱՄՆ արեւտրի նախարարության տվյալները, որոնց համաձայն Չինաստանի հետ առեւտրում պասիվ սալդոն փետրվարին նվազել է 26 տոկոսով, իսկ Չինաստան արտահանումը աճել է 22 տոկոսով։
Առեւտրային դեֆիցիտի կրճատում իրականում անցած տարի էլ է եղել։ Այն ժամանակ այդ նույն Առեւտրի նախարարության տվյալներով, դեֆիցիտը կազմել է 347 մլրդ դոլար, ինչը 5․5 տոկոսով քիչ է , քան 2015-ին։
Սուն Ցզիվենը հայտնել է, որ Չինաստան արտահանումը կարող է այսուհետ էլ ընդլայնվել՝ ներքին շուկայի պահանջներից կախված։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին կվերանայի իր արտահանման սահմանափակումները ու պայմաններ կստեղծի առեւտրային դեֆիցիտի խնդրի լուծման համար։




























