«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի հետ կապված, այսօր` նոյեմբերի 17-ին ժամը 19.00-ից դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների, Էրեբունի, Աթոյան, Մուրացան, Ռոստովյան, Այվազովսկի, Նոր Արեշի 1-50 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերության կողմից տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























