ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 15 հեղինակավոր մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ  41-րդ նախագահ Բուշ ավագին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կպարգեւատրի ազատության մեդալով:

«Նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը եղել է ԱՄՆ 41-րդ նախագահը։ Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին նա եղել է փոխնախագահ, ԿՀՎ տնօրեն։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նա ծառայել է ռազմածովային տորմիղում»,- ասված է Սպիտակ Տան հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկյան պատվավոր պարգեւի մյուս դափնեկիրը դարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Անգելա Մերկելը Գերմանիայի առաջին կին կանցլերն է։ Նա հաճախ է ասում, որ ազատությունը կյանքի մեծագույն երջանկությունն է»,- ասված է փաստաթղթում։

Պարգեւի են արժանացել նաեւ մի շարք ամերիկյան գործիչներ։