Գրող Վլադիմիր Նաբոկովի՝ իր կնոջը՝ Վերա Սլոնիմին ուղղված նամակները առաջին անգամ կհրապարակվեն Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է գրողի որդին՝ Դմիտրի Նաբոկովը։

1923-1975 թվականների ընթացքում գրված նամակները լույս կտեսնեն «Սնոբ» ամսագրում, որը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 20-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Վլադիմիր Նաբոկովը իր գրեթե բոլոր գրքերը նվիրել է կնոջը, ում հետ ապրել է ավելի քան 50 տարի։ Շատ քիչ է եղել, որ նրանք միմյանցից  հեռու լինեն երկար ժամանակով, այնպես որ միմյանց հաճախ գրելու կարիք գրեթե չի եղել։ Եւ այնուամենայնիվ, Նաբոկովի արխիվում պահպանվել է 300 նամակ։