Mercedes-Benz ընկերությունը կթողարկի CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարքը՝ ի պատիվ «Աստղային պատերազմներ» ֆիլմի 40 ամյակի։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ին։

Շարքի մեջ կներառվեն 120 ավտոմեքնեաներ, նրանք կլինեն երկու գույնի՝ սպիտակ, նրանց համար, ովքեր ընտրում են դրական ուժի կողմը եւ սեւ, ովքեր երկրպագում են մութ ուժերին։ Ավտոմեքենան կունենան 1,6 լիտրանոց շարժիչ, որը մինչեւ 122 ձիաուժ հզորություն կարող է զարգացնել։ Մոդելները կարժենան մոտ 45 հազար դոլար։

Սովորական ավտոմեքենաներից դրանք կտարբերվեն թեմատիկ աքսեսուարներով։