Peugeot ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նորացված 308 հեչբեքը։ Մոդելն ունի ունի նոր շարժիչ եւ ութ աստիճանային Aisin փոխանցման տուփ, հաղորդում է Motor-ը։

Նորացված հեչբեքն ունի ռադիատորի նոր ցանց, որի թափքին առկա է ապրաքանիշի դրոշմը (թույլ)։ Փոփոխվել է նաեւ առջեւային բամփերը եւ ամբողջությամբ լուսադիոտային լուսարձակներ են հայտնվել։

Սրահը նույնն է մնացել։ Հեթչբեքում այս առումով միակ փոփոխությունը նոր նավիգացիան է եւ Mirror Screen գործառույթով մուլտիմեդիոն համակարգը։ 

Նոր ութ-աստիճանային ավտոմատը հասանելի կլինի 180 ուժային վառելիքի շարժիչի համար։ Ավտոմեքենան ունի նաեւ 130-ուժային «ծանր վառելիքով» աշխատող չորս գլանային 1,5 լիտրանոց ագրեգատ։