Ամերիկյան Chevrolet ընկերությունը թողարկել է Carbon 65 Edition սահմանափակ տարբերակը՝ ի պատիվ Corvette մոդելի 65 ամյակի, հաղորդում է Lenta-ն։
Թափքի ածխապլաստիկե տարրերով հատուկ տարբերակները Grand Sport-ի եւ Z06-ի մոդիֆիկացիաներով են։ Կթողարկվի 650 ավտոմեքենա, դրանցից 125-ը նախատեսված են Եվրոպայում վաճառքի համար։ Corvette Z06 Carbon 65 Edition Գերմանիայում արժե 139 հազար եվրո, իսկ Corvette Grand Sport Carbon 65 Edition-ը՝ 115 եվրոյից սկսած։
«Corvette –ն Chevrolet-ի պատմության մեջ ամենահայտնի մոդելներից է այնպիսի ժառանգությամբ, որը քչերն ունեն։ Carbon 65 Edition-ն իր հարգանքի տուրքն է մատուցում այդ ժառանգությանը՝ հաճախորդներին եւս մեկ յուրօրինակ մոդել առաջարկելով»,-նշել է Cadillac and Chevrolet Performance Cars Europe-ի փոխտնօրեն Ֆելիքս Վելլերը։
Corvette-ի ամենառաջին օրինակը թողարկվել է 1953 թվականի մայիսի 30-ին՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի գործարանում։




























