Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է նոր սերնդի Seat Ibiza մեքենաների մեկնարկային գինը: Անգլիայում այն կկազմի 13.130 ֆունտ:
Pokatim-ի փոխանցմամբ՝ Volkswagen-ի ղեկավարությունը հույս ունի, որ նոր Ibiza-ն ավելի վաղ թողարկված Ford Fiesta-ի ուղղակի մրցակիցը կդառնա:
Նոր շարքով հաճախորդներին սրահի ինտերիերի հինգ տեսակ կառաջարկվի: «S» անվանումով հիմնական տեսակը ավտոմատ լուսավորում եւ անկախ արգելակման համակարգ ունի:




























