Շտուտգարդի դատախազությունը հետաքննություն է սկսել գերմանական Volkswagen (VW) կոնցեռնի վարչության նախագահ Մատիաս Մյուլերի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Wirtschaftswoche պարբերականը։

Նրան կասկածում են օգտագործված գազի հետ կապված մանիպուլյացիներին մասնակցելու մեջ։ Խոսքը Մյուլերի գործունեության մասին է, երբ վերջինը VW-ի դուստր ձեռնարկության՝ Porsche SE-ի վարչության անդամ էր։

Հետաքննություն է տարվում նաեւ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնի, դիտորդական խորհրդի ղեկավար Հանս Դիտեր Պյոչտի եւ Porsche SE-ի մենեջեր Ֆիլիպ ֆոն Հագենի նկատմամբ։

Նրանց դեմ դիմում է ներկայացրել Ֆինանսական ոլորտի վերահսկողության դաշնային գերատեսչությունը (BaFin), հաղորդում է Reuters-ը։ Քննչությունը մտադիր է պարզել՝ արդյո՞ք բավականին շուտ են ավտոկոնցեռնի ղեկավարները ներդրողներին հայտնել օգտագործված գազի հետ կապված ԱՄՆ-ի կարգավորիչի հայտարարությունների մասին։