Bugatti ընկերությունը Դուբայում բացել է իր ամենամեծ ցուցասրահը։ Դիլերական Al Habtoor Motors կենտրոնը տեղակայվել է քաղաքի կենտրոնում, այն ավելի քան 240 քառ մետր մակերես է զբաղեցնում, գրում է Motor-ը։
Սրահը գտնվում է Դուբայի գլխավոր ու ամենաերկար փողոցում՝ շեյխ Զայդի մայրուղու վրա։ Ցուցասրահը, դատելով լուսանկարներից, ընդամենը մեկ մեքենայի համար է նախատեսված։ Մուտքը ձեւավորված է Bugatti-ի ֆիրմային ռադիոատորի ոճով։
Շենքում կա նաեւ մեծ բազմոց, Ռեմբրանտ Բուգատիի հանրահայտ արձանը (պարող փիղ, Bugatti-ի հիմնադրի Էտորե Բուգատիի եղբոր աշխատանքը) ու տարբեր ժամանակաշրջանների մեքենաների մի քանի մոդելներ։ Բացի դրանից ցուցասրահում կա նաեւ «Շիրոնի» փոքր կրկնօրինակը։




























