Սեպտեմբերին կայանալիք «Էլեգանտության մրցույթի» ժամանակ, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի Հեմփթոն Քորթ համալիրում, ցույց կտան աշխարհում առաջին ավտոմեքենան, որը տուգանվել է արագությունը գերազանցելու պատճառով։ 1986 թվականին տուգանքի կտրոնը ստացել է Arnold Benz ավտոմեքենան, հաղորդում է Motor-ը։

Ավտոմեքենայի վարորդը Ուոլթեր Արնոլդն է եղել։ Քենթի ճանապարհներից մեկում նա կարողացել է ժամում 8 մղոն արագություն բացել (13 կմ/ժ)։ Այդ ժամանակ ավտոմեքենաների համար գործում էր ժամում երկու մղոն արագության սահմանափակում (3 կմ/ժ)։

Իրավախախտին կանգնեցրել է հեծանվով ոստիկանը։ Արնոլդը տուգանվել է մեկ շիլինգով (12 պենս)։