ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները սկսել են ընդունել հասարակական ճանապարհներին  անօդաչու ավտոմեքենաների փորձարկման առաջին հայտադիմումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգի նահագապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ այս կետը ներառված է 2018 ֆինանսական տարվա նահանգի բյուջեում, որն ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ին։ Ծրագիրը կգործի մեկ տարվա ընթացքում։

Հայտադիմումում նշված ավտոմեքենաներից յուրաքանչյուրը պետք է 5 մլն դոլարի ապահովագրություն ունենա։ Փորձարկման ընթացքում վարորդի նստարանին կգտնվի օդաչուն՝ գործող վարորդական իրավունքներով։

Արտադրող ըներությունը նաեւ պետք է փոխհատուցի նահանգի ոստիկանության ծախսերը, որը կհետեւի փորձարկմանը։