2019-ին Mini ընկերությունը կթողարկի իր վերջին Superhero մոդելը։ Հայտնում են, որ մեքենան չի ունենա Marvel կոմիքսների սուպերհերոսների հատկանիշներ։ Ամենայն հավանականությամբ այդ մոդելը սովորական մեքենա է լինելու, հայտնում է Oane-ը։

Սուպերհերոսների կերպարը ավտոմեքենաների դիզայնի վրա փոխադրելու մտահղացման հեղինակը ընկերության տնօրեն Պիթեր Շվարցենբերգն էր։ Սակայն հիմա նրա կարծիքով նման մեքենաներն այլեւ պահանջված չեն։ Այդ պատճառով էլ թողարկված հավաքածուն կկրճատեն մինչեւ հինգ մեքենա։ Խոսքը Mini Cooper, Countryman, Clubman եւ Convertible մեքենաների մասին է, իսկ հինգերորդ մոդելի անունը չեն հայտնում։  

Հայտնի է միայն, որ հինգերորդ սուպերհերոսը կունենա էլեկտրական շարժիչ։ Նորույթը վաճառքում կհայտնվի երկու տարի հետո։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող է լինել Superleggera կամ Rocketmen մոդելների մասին։