Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը թռչող ավտոմեքենայի մշակման համար կհատկացնի 40 մլն իեն (մոտ 350 հազար դոլար), հայտնում է Nikkei Asian Review-ն:
Cartivator նախագիծը մեկնարկել է դեռեւս 2012 թվականին, նախկինում նախագիծն իրականացվել է համացանցում հավաքված միջոցների հաշվին: Նախագծով նախատեսվում է 2019 թվականին ստեղծել 4 կողմից 8 թեւեր ունեցող թռչող սարքի նախատիպ:
Ենթադրվում է, որ 2019-ի հունվարին կիրականացվի մարդու մասնակցությամբ առաջին թռիչքը, իսկ 2020 թվականին Տոկիոյում ացկացվող օլիմպիադայի ժամանակ օլիմպիական կրակը կվառվի ավտոմեքենայի միջոցով:




























