Չինական Nio ընկերության EP9էլեկտրական հիպերքարը դարձել է Նյուրբուրգրինգի ամենաարագընթաց սերիական մեքենան։ 1360 ձիաուժ հզորությամբ մեքենան «Հյուսիսային հանգույցը» անցել է 6 րոպե 45․9 վայրկյանում, ինչը ավելի քան վեց վայրկյանով արագ է նախորդ լավագույն արդյունքից, որը սահմանել էր Lamborghini Huracan Performante-ը, փոխանցում է Motor-ը ։

 Nio EP9-ի ղեկին եղել է 2013-ին «Լե Մանի 24 ժամ» մրցույթի բրոնզե մեդալակիր շոտլանդացի Փիթեր Դամբրեկը։ Ընդ որում ավտոարտադրողն այդպես էլ չի հրապարակել ռեկորդային ավտոարշավի տեսագրությունը։

 EP9 կուպեն ունի չորս էլեկտրական շարժիչ, որոնց հզորության հանրագումարը կազմում է 1360 ձիաուժ։ Տեղից հարյուր կմ/ժ արագություն հիպերքարը բացում է 2․7 վայրկյանում, իսկ մինչեւ 200 կմ/ժ արագություն՝ 7․1 վայրկյանում։ Մոդելի առավելագույն արագությունը կազմում է ժամում 313 կմ, իսկ վազքի պաշարը՝ 425 կմ է։

 Nio-ում հայտնել են, որ ընկերությունը մտադիր է թողարկել խմբաքանակ՝ EP9-ի տասը նմուշներից, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 1․48 մլն դոլար