Jaguar ընկերությունը հունիսի 14-ին ծրագրում է ներկայացնել նոր սերնդի XF ունիվերսալը, հայտնում է Autonews-ը։ Ավտոմեքենայի անվանման մեջ կավելանա  Sportbrake նախդիրը ու այն մրցակցելու է BMW 5-Series Touring-ի ու Mercedes E-Class Estate-ի հետ։

Ունիվերսալը կկառուցեն նույն ալյումինային հարթակի վրա, որի վրա սեդանն է կառուցված։ XF Sportbrake-ի համար առաջարկվող շարժիչներից մեկն է լինելու 2,0-լիտրանոց դիզելային շարժիչը։ Հաճախորդներին կառաջարկեն նաեւ 3,0 լիտրանոց դիզելային ու բենզինի V6 շարժիչներ, որոնց հզորությունը կկազմի 170-380 ձիաուժ։

Շարժիչները աշխատելու են վեց աստիճանանի մեխանիկական փոխանցման տուփով ու ութ աստիճանանի «ավտոմատով»։ Ավելի ուշ ակնկալվում է ունիվերսալի մարզական մոդիֆիկացիայի թողարկումը։

 2004 –ին Jaguar ընկերությունը ներկայացրել էր X-Type ունիվերսալը։ Ութ տարի հետո շուկայում հայտնվել է XF Sportbrake-ը։ Մինչ այց հայտնել էին, որ ունիվերսալ տարբերակ կարող է ստանալ նաեւ XE-ի կրտսեր մոդելը։