2017-ի առաջին եռամսյակի արդյունքներով Toyota Corolla-ն դարձել է աշխարհի ամենաշատ վաճառվող մեքենան։ Այս տարվա երեք ամիսների ընթացքում ճապոնական ընկերությունը վաճառել է 297 471 նման մեքենա՝ դա 0․9 տոկոսով քիչ է 2016-ի ցուցանիշից, գրում է Autonews –ը։
Երկրորդ տեղում է Ford F-Series պիկապը։ 2017-ի հունվար- մարտ ամիսներին իրացվել է 244 709 մեքենա, ինչը 9․8 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։
Առաջին եռյակը եզրափակում է Volkswagen Golf-ը, իսկ դրանից մե կ տարի առաջ այդ մեքենան երկրորդ տեղում էր։ 2017-ին գերմանական մոդելի վաճառքը նվազել է 10․1 տոկոսով
Չորրորդ ու հինգերորդ տեղերում Honda CR-V եւ Honda Civic մոդելներն են։ Առաջին եռամսյակում աշխարհում վաճառվել է 214 144 (+14,4%) եւ 179 948 (+30,6%) մեքենա համապատասխանաբար։ Այդ մոդելներին հաջորդում են Toyota RAV4-ը (175 095 մեքենա), Ford Focus-ը (172 927), Volkswagen Polo-ն (170 984), Volkswagen Tiguan-ը (170 736) ու Toyota Hilux-ը (168 370)։





























