Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ Մելանիա Թրամփին հարցրել է սլովենական ավանդական պոտիցե կերակրատեսակի մասին, հայտնում է ԻՆտերֆաքսը։

«Դուք նրան ինչո՞վ եք կերակրում՝ պոտիցայո՞վ»,- հարցրել է Հռոմի պապը Մելանիային։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ առաջին տիկինն արդ հարցից շփոթվել է։ «Այո, պոտիցայով»,- ի վերջո պատասխանել է նա։

Հետագայում Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ֆրանցիսկոս պապն այդ կերակրատեսակի երկրպագուն է ու միշտ հիշատակում է այդ մասին  սլովենական ծագումով հյուրերի հետ հանդիպման ժամանակ։

Պոտիցան ավանդական սլովենական կերակրատեսակ է՝ ընկույզի, պանրի ու այլ միջուկներով լցոնված ռոլետ։