Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Sweptail ունիկալ կուպեն։ Անհայտ հաճախորդի պատվերով՝ ավտոարտադրողը այն ստեղծել է մեկ օրինակով։ Car պարբերականը նշում է, որ ընկերության ղեկավար Թորսթեն Մյուլեր-Օթվոսի խոսքով՝ այդ ավտոմեքենան կարող է համարվել աշխարհի ամենաթանկարժեք մեքենան։ Ավելի մանրամասն տվյալներ նա չի ներկայացրել։

Նորույթի դիզայնը Phantom ոճով է։ Ավտոմեքենան թափքի առջեւի մասը լիովին ձեւափոխված է։ В Rolls-Royce-ում նշել են, որ ավտոմեքենան մշակելիս դիզայներները, պատվիրատուի խնդրանքով, ոգեշնչվել են ժամանակակից զբոսանավերով։  

Rolls-Royce Sweptail-ում ընդամենը երկու նստարան է տեղադրվել։ Մոդելի սրահի համար բնական կաշի եւ փայտ է գործածվել։ 

Sweptail-ի տեխնիկական մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։ Ավտոմեքենայի առաջին հրապարակային ցուցադրությունը տեղի է ունեցել  Concorso d’Eleganza at Villa d’Este մրցույթի շրջանակում։